Քաղաքականություն

Եթե նրանք ցանկանան ներխուժել, դա նրանց համար կդառնա անդառնալի դժոխք․ Իրանի ԱԳՆ

Edita 1,035 դիտում
Եթե նրանք ցանկանան ներխուժել, դա նրանց համար կդառնա անդառնալի դժոխք․ Իրանի ԱԳՆ

Իսրայելի հնարավոր ներխուժումը Լիբանան «անդառնալի դժոխք» կդառնա հրեական պետության համար։ Նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին, որի խոսքերը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։


«Եթե նրանք ցանկանան ներխուժել Լիբանան, դա նրանց համար խորը ջրհոր կդառնա։ Լիբանանը սիոնիստների համար կդառնա անդառնալի դժոխք»,- ասել է նա։


Պատասխանելով Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության հնարավոր սրման մասին հարցին՝ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, թե ինչպես է վերջին 9 ամիսների ընթացքում իսրայելական բանակը պարտություն կրել Գազայի հատվածում տեղի ունեցած մարտերում:


Ալի Բաղերի Քանի կարծիքով՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվել է։ Դա տեղի է ունեցել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակումից և անկլավում իսրայելական գործողություն սկսելուց հետո։


Ընդ որում, Իսրայելի գործողությունները Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն անվանել է նախկին իրավիճակին վերադառնալու փորձ, այդ թվում՝ ռազմական գործողությունների ընդլայնման ճանապարհով:


Քաղաքական գործիչը հավելել է, որ Իսրայելը կարող է միտումնավոր մուտք գործել Լիբանան, որից հետո ռազմական գործողություններն ընդլայնի նրա տարածք: Ալի Բաղերի Քանին ընդգծել է, որ նույնիսկ նման մեթոդներով հրեական պետությունը չի կարող իր կամքով վերջ դնել պատերազմին և տարածաշրջանում լարվածությանը:


Մինչ այդ հաղորդվել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող շիական «Հըզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250