Թալինի փոխքաղաքապետը՝ ծեծկռտուքի վերաբերյալ տարածվող լուրերի մասին
Թալինի քաղաքապետի տեղակալ Գուրգեն Թադևոսյանը հաստատում է, որ իր և Արագածոտի մարզի բնակչի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, սակայն բանը ծեծկռտուքին չի հասել: NEWS.am-ի հետ զրույցում փոխքաղաքապետ Գուրգեն Թադևոսյանը պնդում է, որ ոստիկանություն դիմած 39-ամյա Գագիկ Մ.-ն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի:
«Զոհվածների հուշահամալիրի մոտ անպարկեշտ պահելաձև է դրսևորել իմ և վարչական ղեկավարի ներկայությամբ, իրեն խնդրել ենք տարածքից հեռանալ: Ինքը նեղված գնացել է վարչական ղեկավարի գրասենյակ, փորձել վիճել համայնքի աշխատակիցների հետ»,-պատմում է փոխքաղաքապետը: Նրա խոսքով, այդ խոսակցությունը տեղի է ունեցել բնակիչների ներկայությամբ, և տևել է ոչ ավելի քան երկու րոպե: «Ինքը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, այդ մասին Արագածավանում բոլորը գիտեն: Իրեն խնդրել ենք մեքենան թողնել, որովհետև մեքենա վարելու իրավունք էլ չունի, ինքն էլ սկսեց ասել՝ դուք կտեսնեք, ոստիկանություն կդիմեմ»,- պատմում է Գուրգեն Թադևոսյանը:
Փոխքաղաքապետի խոսքով՝ համայնքապետարանի աշխատակիցները տեսաձայնգարել են միջադեպի ողջ ընթացքը:
shamshyan.com-ի տեղեկություններով, հուլիսի 12-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թալինի բաժին է զանգահարել Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Գագիկ Մ․-ն և հայտնել, որ Թալինի քաղաքապետի տեղակալ, Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Գուրգեն Թադևոսյանը իրեն ծեծի է ենթարկել և կոտրել իր ավտոմեքենայի ապակին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքի հատվածում են։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Աճարկո...
Երևանն ու Բաքուն պետք է ծանր փոխզիջումների գնան․ Պետդեպի խոսնակ
Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ անցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Այս մասին...
ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավորի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազոր...
Իշխանությունները չեն տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները․ Sputnik
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները: Sputnik Ա...