Քանի օր է պետք Լարսի անցակետը հատելու համար. կցորդը մանրամասնել է
Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին հերթեր չկան, իսկ անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շուրջ 2 հազար բեռնատար սպասում են ռուս-վրացական սահմանին։
«Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա։ Դրանց մի մասն արդեն ացակետում է, համապատասխան ձևակերպումներն են արվում», - ասել է Հակոբյանը։
Նա նշել է, որ մոտավորապես նույնքան էլ գտնվում են դեպի ՌԴ ուղղությամբ` տարբեր հատվածներում։
Կցորդը հիշեցրել է, որ ամեն օր Վերին Լարսում մաքսազերծում է անցնում շուրջ 150 հայկական բեռնատար։ Հայաստանից դեպի ՌԴ սահման ճանապարհը հայկական փոխադրողներն անցնում են 2-3 օրում։
Նշենք, որ Վերին Լարսի անցակետի վերակառուցումից հետո՝ 2022 թվականին, դրա թողունակությունը գրեթե կրկնակի աճել է։ Այժմ այնտեղ գործում է 39 գոտի, 12–ը՝ բեռնատարների, երկուսը ՝ ավտոբուսների, 24 – ը՝ մարդատար ավտոմեքենաների համար։ Եվս մեկն էլ պահեստային գոտի է։
Վերին Լարս տանող ճանապարհը միակ գործող ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվո...
Հայտնի է, թե երբվանից Երևանի մետրոպոլիտենն ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կանցնի նոր վճարային համակարգի և կհրաժար...
ԻՐԱԶԵԿՈՒՄ. Հորդորվում է փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները
Հուլիսի 15-ին՝ ժամը 23։00-04։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Սունդուկյան, Ադոնց փողոցներում, Ազատության պողոտայում, ԿՇՄՊ...
ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվել են բնակելի տների կառուցման նախագծեր
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակելի տներ...