Կայա Կալասը հրաժարական է տվել․ հայտնի է պատճառը
Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը, որը պետք է զբաղեցնի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչի պաշտոնը, երկուշաբթի՝ հուլիսի 15-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Ալար Կարիսին:
Երկուշաբթի օրը Կալլասի գլխավորած կառավարությունը հավաքվել էր արտահերթ նիստի, որի ժամանակ վարչապետը և ամբողջ կառավարությունը հրաժարական տվեցին:
Մինչև նոր կառավարության ստանձնումը Կալլասը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները:
Նա հույս հայտնեց, որ նոր կառավարությունը բավականին արագ կձևավորվի։
Կայա Կալլասը Էստոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունվարից։
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին կլիմայի նախարար Քրիսթեն Միխալին ընտրել են Էստոնիայի վարչապետի թեկնածու այն պատճառով, որ Կայա Կալլասը կդառնա ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ և այդ պաշտոնում կփոխարինի Ժոզեպ Բորելին:
Ենթադրվում է, որ նոր կառավարությունը՝ Միխալի գլխավորությամբ, աշխատանքը կսկսի հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին։
Նմանատիպ հոդվածներ
Երևանն ու Բաքուն պետք է ծանր փոխզիջումների գնան․ Պետդեպի խոսնակ
Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ անցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Այս մասին...
ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավորի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազոր...
Իշխանությունները չեն տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները․ Sputnik
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները: Sputnik Ա...
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքի հատվածում են։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Աճարկո...