Հասարակություն

Արթիկի 36–ամյա բնակիչը փորձել է ինքնահրկիզվել ՀՀ դատախազության շենքում. հայտնի է պատճառը

Արթիկի 36–ամյա բնակիչը փորձել է ինքնահրկիզվել ՀՀ դատախազության շենքում. հայտնի է պատճառը
Քաղաքացին հուլիսի 13–ին փորձել է ինքնահրկիզվել ՀՀ դատախազության շենքում։ Այդ մասին Sputnik Արմենիային ասացին ՀՀ դատախազությունից։«Խարդախության համար մեղադրվող, տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին…

Քաղաքացին հուլիսի 13–ին փորձել է ինքնահրկիզվել ՀՀ դատախազության շենքում։ Այդ մասին Sputnik Արմենիային ասացին ՀՀ դատախազությունից։


«Խարդախության համար մեղադրվող, տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին ցանկացել է հանդիպել գործը հսկող դատախազին: Ոստիկանը բացատրել է, որ ոչ աշխատանքային օր է ու հորդորել` դիմում թողնել, սակայն քաղաքացին չի ենթարկվել ոստիկանի հորդորին ու բենզինը լցրել է իր վրա՝ ցանկանալով ինքնահրկիզվել, ինչը կանխել է ոստիկանը»,– տեղեկացրին դատախազությունից։


ArmLur.am–ին հայտնի է դարձել տվյալ անձի ինքնությունը. նա 36–ամյա Հրաչ Պիրոյանն է, որը Արթիկ քաղաքում է հաշվառված։


Լրատվամիջոցը հայտնում է նաև` երբ փրկարար ծառայությունը հասել է դեպքի վայր, ոստիկանությունը քաղաքացու գործողությունները կանխած է եղել։

Նմանատիպ հոդվածներ

ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվել են բնակելի տների կառուցման նախագծեր

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակելի տներ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250