Թեհրանը մտադիր է ամրապնդել հարաբերությունները հարևանների հետ. Իրանի նորընտիր նախագահ
Իրանը մտադիր է ամրապնդել հարաբերությունները հարևանների հետ և ստեղծել ուժեղ տարածաշրջան, որտեղ ոչ ոք չի գերիշխի մյուսների նկատմամբ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իմ վարչակազմի օրոք մենք առաջին հերթին ուշադրություն կդարձնենք մեր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը։ Մենք հանդես կգանք ուժեղ տարածաշրջանի ստեղծման օգտին, այլ ոչ թե այնպիսի տարածաշրջանի, որտեղ մի երկիր ձգտում է գերիշխանության»,– նշել է Իրանի նախագահը։
Նրա խոսքով՝ հարևան և եղբայրական ժողովուրդները չպետք է ծախսեն իրենց արժեքավոր ռեսուրսները կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի կամ միմյանց անհիմն զսպելու վրա:
Թեհրանը նաև ակնկալում է համագործակցել Թուրքիայի, արաբական երկրների և տարածաշրջանային կազմակերպությունների հետ: Իրանը մտադիր է ստեղծել բարենպաստ պայմաններ, որոնց շնորհիվ տարածաշրջանի երկրների ռեսուրսները կարող են ուղղվել Մերձավոր Արևելքի առաջընթացին և զարգացմանը:
Փեզեշքիանը Ռուսաստանին անվանել Է Իրանի արժեքավոր ռազմավարական դաշնակից և հարևան։ Նա հայտարարել է, որ ՌԴ–ի հետ համագործակցությունը կշարունակվի հատկապես ԲՐԻԿՍ–ի, ՇՀԿ–ի և ԵԱՏՄ–ի շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
«Պատմության կրկնությունն անխուսափելի է». Պեսկով
Եվրոպան հիմա փլուզման վտանգի տակ է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքը...
Հակոբ Արշակյանը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը
Հայաստանն ունի բավարար կամք խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտ...
Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ-ում կայանալիք հայ-ամերիկյան խաղաղապահ ուժերի զորավարժություններին
Արևմուտքի ներկայացուցիչները Հայաստանին ներքաշում են Անդրկովկասում փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղած են...
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալը դատի է տվել կառավարությանը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով վերականգնել իր պաշ...