Հակոբ Արշակյանը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը
Հայաստանն ունի բավարար կամք խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։
Էրդողանը հայտարարել է` Անկարան հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը շուտ կկնքեն:
«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է այդ մասին։ Հայաստանի ժողովուրդը և երկրի իշխանությունները պատրաստ են խաղաղության հաստատմանը»,– ասաց Արշակյանը։
Ինչ վերաբերում է Բաքվից հնչող այն հայտարարություններին, որոնք վերաբերում են ՀՀ Սահմանադրությանը, Արշակյանը դա անվանեց «երկրի ներքին գործը»:
Նա չցանկացավ մեկնաբանել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը` նշելով, որ ՀՀ անվտանգային համակարգին վերաբերող բոլոր հարցերը որոշում են ՀՀ իշխանությունները։
«Այն որոշումները, որոնք մենք կայացնում ենք, բխում են Հայաստանի Հանրապետության անվտանգային շահերից»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք` Միխայիլ Գալուզինը երեկ հայտարարել է` ռուսական կողմը չափազանց ափսոսում է, որ Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Նրա խոսքով` խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով ռիսկի է դիմում լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ ի վնաս սեփական երկրի անվտանգություն։
Նմանատիպ հոդվածներ
Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ-ում կայանալիք հայ-ամերիկյան խաղաղապահ ուժերի զորավարժություններին
Արևմուտքի ներկայացուցիչները Հայաստանին ներքաշում են Անդրկովկասում փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղած են...
ԱԺ օթյակից լրագրողներին դուրս հանելու միջադեպով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 12-ին՝ Աժ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, լրագրողներին բռնությամբ ԱԺ օ...
Կիրանցի արդեն փակված ճանապարհի լայնքով մոտ կես մետր բարձրությամբ պարիսպ է կառուցված. «Ազատություն»
Կիրանցի արդեն փակված ճանապարհի լայնքով մոտ կես մետր բարձրությամբ պարիսպ է կառուցված։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-...
«Պատմության կրկնությունն անխուսափելի է». Պեսկով
Եվրոպան հիմա փլուզման վտանգի տակ է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքը...