Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի նախագահը կշարունակի հետեւել Ռայիսիի քաղաքական գծին
Ռուսաստանը ելնում է նրանից, որ անցած շաբաթ Իրանի նախագահ ընտրված Մասուդ Պեզեշքիանը կշարունակի հետևել այն կուրսին, որը նախանշել էր իր նախորդի՝ Էբրահիմ Ռաիսիի կառավարությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը:
«Ընդհանուր առմամբ, մենք ելնում ենք նրանից, որ նախագահ Ռաիսիի կառավարության գլխավոր ռազմավարական կուրսը կպահպանվի նաեւ պարոն Պեզեշկյանի կառավարության օրոք», - ասել է դեսպանը: Դեդովը հույս է հայտնել, որ «տեսանելի ապագայում» կստորագրվի համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր, «որի վրա աշխատանքը գտնվում է վերջնագծում»: «Ինչ վերաբերում է մյուս ասպեկտներին, - նշել է նա, - կարծում եմ, որ հարաբերությունները կզարգանան այն կուրսին համապատասխան, որը նախանշել է Նախագահ Ռաիսիի կառավարությունը»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանը հուլիսի 8-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ՌԴ նախագահը շնորհավորել է իր իրանցի գործընկերոջը ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: ISNA գործակալությունը հայտնել է, որ Պեզեշքիանը զրույցի ընթացքում հայտարարել է BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում համապարփակ պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, որը տեղի կունենա Կազանում հոկտեմբերին:
Իրանի ընտրական հանձնաժողովի ղեկավար Մոհսեն Էսլամին հուլիսի 7-ին հայտարարել է, որ բարեփոխիչ քաղաքական գործիչ Մասուդ Պեզեշքիանը հաղթել է Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով 16 384 403 ձայն:
Նրա մրցակիցը՝ պահպանողական թևի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ստացել է 13 538 179 ձայն։ Էսլամիի խոսքով՝ ընդհանուր հաշվարկվել է 30 573 931 ձայն, մասնակցությունը կազմել Է ընտրողների 49,8 տոկոսը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Իրանի դեսպանը չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին. Ոսկանյան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ...
Եթե Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսիա իրականացնել ՀՀ-ի դեմ, արդյոք Իրանը կմիջամտի՞, թե՞ ոչ. Իրանի դեսպան
Իրանի Իսլամական Հանրապետությունն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Իրանն ուզում է, որ բոլորը հարգեն միմյա...
ԱՄՆ-ն՝ Հայաստանի հետ համագործակցության մասին
Վաշինգտոնը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հույս ունի, ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժ...
Էնթոնի Բլինքենը փաստացի հնարավոր է համարել, որ Ռուսաստանին հարվածների տրամագիծը կփոխվի
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է, որ Ուկրաինան կարող է արագ կատարել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության...