Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման
Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նա առաջին 5 տարին լինելու է բանտում, իսկ հաջորդ 10-ը` խստացված ռեժիմի գաղութում։ Նշենք, որ դատախազը 17 տարվա ազատազրկում էր պահանջել։
Հիշեցնենք` 2023–ի օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ է դուրս եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում:
Ադրբեջանական կողմը Ռաշիդ Բեգլարյանին կալանավորեց 2023 թվականի նոյեմբերին։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան մեկնաբանել է Մոսկվայում և Երևանում դեսպանների փոփոխության մասին լուրերը
Մոսկվան գոհ է Ռուսաստանում Հայաստանի ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հ...
Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը
Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը, հայտնում են տեղի լրատվամիջոցները...
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։ Այս մասին հայտնում են «Ազատության»-ից: Հերթապահող...
ԱՄՆ կոնգրեսականների կոչը Բայդենին՝ ԼՂ հայերի վերաբերյալ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համատեղ հայտարարություն ե...