Հայաստանը կխորացնի համագործակցությունն Իրանի հետ բեռնափոխադրումների ոլորտում
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացման և Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությամբ։
Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել դեպի երրորդ երկիր Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման, ինչպես նաև առանց տարանցման Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու նպատակներով բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ արտոնություն սահմանելու հնարավորություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ բեռնատար տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) երկրին, տեսակին, քանակին և արտոնության չափին համապատասխան և ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու համար հավաստող փաստաթղթեր ներկայացնելու պահանջ։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման
Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Ն...
Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը
Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը, հայտնում են տեղի լրատվամիջոցները...
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։ Այս մասին հայտնում են «Ազատության»-ից: Հերթապահող...
Զախարովան մեկնաբանել է Մոսկվայում և Երևանում դեսպանների փոփոխության մասին լուրերը
Մոսկվան գոհ է Ռուսաստանում Հայաստանի ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հ...