Չի բացառվում, որ Փաշինյանը Վահե Ղազարյանին հանձնարարել է համայնքապետերի դեմ կոմպրոմատներ հավաքել. «Հրապարակ»
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մեծ շքախմբով՝ տեղակալների եւ այլ բարձրաստիճանների ուղեկցությամբ, այսօր կայցելի Կապան։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
««Կապանում ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ»,- հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Չնայած համակարգից վստահեցնում են, թե քաղաքացիների հետ մարզային հանդիպումները նոր չեն, եւ ոստիկանության ղեկավարը պարբերաբար նման հանդիպումներ է ունենում, սակայն բաց աղբյուրներում չգտանք, որ Վահե Ղազարյանը երբեւէ նման հանդիպում է ունեցել։
Իշխանափոխությունից հետո Վալերի Օսպիյանն էր քաղաքացիների հետ շփումների սիրահարը, ամեն հանդիպումից հետո հաղորդագրություններում կարմիր թելի պես ձգվում էր միտքը, թե քաղաքացիներին հուզող հարցերը «հիմնականում կապված էին նախկինում կատարված հանցագործությունների եւ ոստիկանության ծառայողների գործողությունների հետ»:
Մարզի մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը Վահե Ղազարյանին հանձնարարել է Փարսյանի եւ մյուս համայնքապետերի դեմ կոմպրոմատներ հավաքել, որ վհուկների որս սկսեն` անունը դնելով քաղաքացիների բողոքներ»,- գրում է օրաթերթը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հ...
ՆԱՏՕ-ն կընդլայնվի Սև ծովում և արևելյան Բալկաններում
ՆԱՏՕ-ի անդամները Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովին հաջորդած հայտարարությունում հայտնում են, որ մտադիր են շարունակել ըն...
Բայդենի նախընտրական թիմը Սենատի դեմոկրատներին կտեղեկացնի ընտրությունների թեկնածուի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբի բարձրաստիճան պաշտոնյաները Սենատի դեմոկրատներին հատուկ հանդիպման ժամանակ կտեղեկա...
Ալիևը Իրանի նորընտիր նախագահին հրավիրել է Բաքու. Փեզեշքիանն իր հերթին՝ Ալիևին հրավիրել է Թեհրան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին, շնորհավորել նախագահի պաշտոնում ընտ...