Ալիևը Իրանի նորընտիր նախագահին հրավիրել է Բաքու. Փեզեշքիանն իր հերթին՝ Ալիևին հրավիրել է Թեհրան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին, շնորհավորել նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մասուդ Փեզեշքիանը իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալիևին։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Իրանի նախագահը հայտարարել է, որ ապագայում կներդնի բոլոր ջանքերը երկու երկրների միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման համար:
«Զրույցի ընթացքում վստահություն են հայտնել, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր կրոնական և մշակութային արմատների, բարեկամության և եղբայրության վրա, հետագայում ևս կընդլայնվեն, իսկ տարբեր ոլորտներ ընդգրկող համագործակցությունը կզարգանա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Կողմերն ընդգծել են երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ալիևը Իրանի նախագահին հրավիրել է Բաքու, Փեզեշքիանն ընդունել է հրավերը՝ իր հերթին Ալիևին հրավիրելով Թեհրան։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հ...
Մոսկվայում դատարանը հեռակա կարգով կալանավորել է Յուլիա Նավալնայային
Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը, ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական տնօրինության պահանջով, Յուլիա Նավալնայային հեռ...
Առուշ Առուշանյանն ընդունել է Իրանի հյուպատոսին
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Մորթեզա Աբեդի Վարամենին։...
Թրամփը մոտ օրերս կհայտնի, թե ով է փոխնախագահի պաշտոնում իր թեկնածուն
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մոտակա օրերի ընթացքում կհայտնի, թե ով է փոխնախագահի պաշտոնում իր թեկնածուն: Այս մասին ե...