Սա սադրանք է․ Մարիա Զախարովա
Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին Ռուսաստանի հասցեին Կիեւի մեղադրանքները հերթական սադրանքն են։ Այս մասին Sputnik-ի եթերում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա սադրանք է, որին դիմել է Կիևի ռեժիմը՝ իբր հիմք գտնելով մեղադրել ՌԴ-ին քաղաքացիական օբյեկտներին հարվածելու մեջ։ Դա ճիշտ չէ», - նշել Է դիվանագետը։
Մինչ այդ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կիևի հիվանդանոցը հուլիսի 8-ին վնասվել է Ուկրաինայի զինված ուժերի արկի ընկնելու հետևանքով: Կրեմլի ներկայացուցիչը կոչ էր արել կենտրոնանալ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարության վրա։ Նա հավելել էր, որ ՌԴ ԶՈՒ-ն հարվածներ չի հասցնում քաղաքացիական օբյեկտներին։
Հիշեցնենք՝ հուլիսի 8-ի ցերեկը Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը հայտնել էր, որ Կիևում հրթիռային հարվածի տակ է հայտնվել «Օխմատդետ» մանկական հիվանդանոցը։ Բժշկական հաստատությունը գտնվում է քաղաքի Շևչենկովսկի շրջանում։
Նմանատիպ հոդվածներ
Օրբանն Ադրբեջանից ոչ հրապարակային նամակ է ուղարկել ԵՄ ղեկավարությանը․ հայտնի է բովանդակությունը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հուլիսի սկզբից այսպես կոչված «խաղաղարար առաքելություն» է իրականացնում Կիևում, Մո...
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։ Այս մասին հայտնում են «Ազատության»-ից: Հերթապահող...
ԱՄՆ կոնգրեսականների կոչը Բայդենին՝ ԼՂ հայերի վերաբերյալ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համատեղ հայտարարություն ե...
ԱԳՆ-ից՝ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հնարավոր պաշտոնական հանդիպման մասին
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածությ...