ՌԴ–ն պատրաստ է միջնորդ դիտարկել Իրանին. Ռուդենկո
ՌԴ–ն պատրաստ է ուկրաինական կարգավորման հարցում միջնորդ դիտարկել Իրանին, եթե նման առաջարկ լինի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «Վալդայ» ակումբի նստաշրջանի ժամանակ։
«Մեր իրանցի բարեկամներից կոնկրետ ազդակներ առայժմ չենք ստացել, բայց եթե Իրանը միջնորդական ջանքերին միանալու շահագրգռվածություն ցուցաբերի, ինչով այժմ զբաղվում են մոտ մի քանի տասնյակ երկրներ, ապա մենք պատրաստ ենք դա դիտարկել», - ասել է փոխնախարարը:
Նշենք, որ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են ուկրաինական հակամարտության կարգավորման համար միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գոր...
ՔՊ–ի գրասենյակի մոտ կրակոցներ են հնչել, վիրավոր կա
Երևանում՝ Էրեբունի 33 հասցեի մոտ, որտեղ գտնվում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը, կրակոցներ են հ...
Փեզեշքիանը դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքին»
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է,...
Թուրքիան արգելել է Հայաստանի ու Վրաստանի համար նախատեսված բեռի տեղափոխումն իր երկնքով. այն բերվում է Ռուսաստանով. Hetq
Թուրքական ավիացիոն իշխանությունները շարունակում են կամայականությունները՝ խոչընդոտելով Հայաստանին առնչվող թռիչքներն ու օդ...