ՔՊ–ի գրասենյակի մոտ կրակոցներ են հնչել, վիրավոր կա
Երևանում՝ Էրեբունի 33 հասցեի մոտ, որտեղ գտնվում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը, կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ 1 մարդ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված 2 պարկուճ։ Նրանք հետապնդել են և վնասազերծել հանցագործությունը կատարողին։ Նրա մոտ է եղել հանցագործության գործիք ատրճանակը։ Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։
Կայքի տեղեկություններով՝ նա Արեշում հայտնի գարեջրատան տեր «Սամիկոյի» տղան է՝ 26-ամյա Արմեն Գ․-ն, իսկ հրազենային վնասվածքներ ստացածը Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Ի․-ն է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գոր...
Թուրքիան արգելել է Հայաստանի ու Վրաստանի համար նախատեսված բեռի տեղափոխումն իր երկնքով. այն բերվում է Ռուսաստանով. Hetq
Թուրքական ավիացիոն իշխանությունները շարունակում են կամայականությունները՝ խոչընդոտելով Հայաստանին առնչվող թռիչքներն ու օդ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս արձագանքել է այսօրվա եռակողմ հանդիմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարություն է տարածել ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հանդիպման արդյունքներով՝ նշելով, թե պատմական...
Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Իրան
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պաշտոնական այցով հրավիրել է իր երկիր։ Այս մասին Իրանի նախ...