Փեզեշքիանը դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքին»
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության, հաղորդում է IRNA-ն:
Հույս հայտնելով, որ երկու երկրների հարաբերություններն առաջիկայում ևս կշարունակեն մնալ ջերմ ու բարեկամական՝ ՀՀ վարչապետը իր հերթին հավելել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի վրա:
Իրանի նախագահը նշել է, որ Հայաստանը կարևոր դիրք է զբաղեցնում Իրանի հարևանների շրջանում և Հայաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են ԻԻՀ արտաքին քաղաքական համակարգի համար:
«Թեև Իրանի և Հայաստանի սահմանը կարճ է, այն հույսի և խաղաղ կյանքի սահմանն է, և ձեր հանդեպ մեր սկզբունքային քաղաքականությունն անխախտ է», - նշել է Փեզեշքիանը:
Ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխությանը, Իրանի նորընտիր նախագահը հայտարարել է. «Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և պատրաստ ենք այդ հարցում ցանկացած օգնության»։ Նա նաև ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հանձնառությունը Հայաստանի առջև ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացման պատրաստակամությունը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան արգելել է Հայաստանի ու Վրաստանի համար նախատեսված բեռի տեղափոխումն իր երկնքով. այն բերվում է Ռուսաստանով. Hetq
Թուրքական ավիացիոն իշխանությունները շարունակում են կամայականությունները՝ խոչընդոտելով Հայաստանին առնչվող թռիչքներն ու օդ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս արձագանքել է այսօրվա եռակողմ հանդիմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարություն է տարածել ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հանդիպման արդյունքներով՝ նշելով, թե պատմական...
ԱՄՆ-ի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ
ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ...
Հովիկ Աբրահամյանի որդուն` Արգամ Աբրահամյանին, մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ նախկին պատգամավոր, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մեղադրվում է...