Պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան ու Վրաստան
Միացյալ Նահանգների պետական քարտուղարի՝ Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 9-17-ը կմեկնի Թբիլիսի և Երևան՝ ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին, խոսքի ազատությանը մարգինալացված, խոցելի խմբերի ներառման թեմաներով քննարկումներին մասնակցելու համար: Այդ մասին հայտնել է պետական դեպարտամենտը։
Զեյան կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման և օրենքի գերակայության, հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումների ոլորտումժողովրդավարական նվաճումների առաջխաղացման հարցերով:
Նա նաև կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ․ ցեղասպանության զոհերի հիշատակին։
Դիվանագետը նաև կներգրավի ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների Հայաստանում՝ աջակցելու խոցելի և մարգինալացված խմբերին: Ուզրա Զեյան կայցելի նաև Հաղպատի վանք՝ նպաստելու կրոնական ազատության նկատմամբ հարգանքին և մշակույթի պահպանմանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գոր...
ՔՊ–ի գրասենյակի մոտ կրակոցներ են հնչել, վիրավոր կա
Երևանում՝ Էրեբունի 33 հասցեի մոտ, որտեղ գտնվում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը, կրակոցներ են հ...
Փեզեշքիանը դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքին»
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է,...
Թուրքիան արգելել է Հայաստանի ու Վրաստանի համար նախատեսված բեռի տեղափոխումն իր երկնքով. այն բերվում է Ռուսաստանով. Hetq
Թուրքական ավիացիոն իշխանությունները շարունակում են կամայականությունները՝ խոչընդոտելով Հայաստանին առնչվող թռիչքներն ու օդ...