ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ՆԳՆ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 13:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է: Գործում է Իջևան-Լուսահովիտ-Խաշթառակ այլընտրանքային ավտոճանապարհը (գրունտային):
Մ-6 ավտոճանապարհից դեպի Դսեղ գյուղ տանող ճանապարհը (կամրջի վերանորոգման պատճառով) փակ է, գործում է Եղեգնուտ-Դեբեդ-Դսեղ այլընտրանքային ավտոճանապարհը։
Նմանատիպ հոդվածներ
Կներդրվի նոր «անապահովության նպաստ». որ ընտանիքները կունենան նպաստ ստանալու իրավունք
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքում եւ հարակից օրենքնե...
«Ընտանիքը պատրաստություն էր տեսել, որ դիմավորեր»․ բանակից տուն վերադառնալիս մահացած զինծառայողը տան միակ տղան էր
Սյունիքի մարզում բանակից տուն վերադառնալիս ավտովթարից մահացած 20-ամյա Արմեն Մամյանը Տավուշի մարզի Կոթի գյուղից էր։ Այս մ...
Մետրոյում նոր անցարգելներ՝ վճարման նոր համակարգերով․ նոր մանրամասներ․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Երևանի մետրոյի կայարաններում տեղադրվել են նոր անցարգելներ՝ վճարման նոր համակարգերով․ քաղա...
Ապօրինի մուտք են գործել զորամասի տարածք, բռնություն գործադրել զինծառայողների նկատմամբ
ՀՀ ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազո...