Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին կասեցվել է. ԵՄ դեսպան
Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը դադարեցված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին:
«Եվրամիության առաջնորդների համար Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները պարզ են։ Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքն ակնհայտորեն հետքայլ է։ « ...»Նաև հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը լիովին անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նպատակի հետ։Ցավոք, այս պահին Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը դադարեցված է», - ասել է նա։
Հաղորդվում է նաև, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարության համար հատկացված 30 մլն եվրոն և մտադիր է կրճատել ուղղակի օգնությունը կառավարությանը՝ միևնույն ժամանակ ավելացնելով այն ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության համար:
«Անկեղծորեն հույս ունեմ, որ Վրաստանում հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո նոր ձևավորված կառավարությունը, ինչպիսին էլ որ այն լինի, կրկին լուրջ աշխատանք կսկսի Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ», – նշել է Գերչինսկին:
Նմանատիպ հոդվածներ
Օրբանն Ադրբեջանից ոչ հրապարակային նամակ է ուղարկել ԵՄ ղեկավարությանը․ հայտնի է բովանդակությունը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հուլիսի սկզբից այսպես կոչված «խաղաղարար առաքելություն» է իրականացնում Կիևում, Մո...
ԱՄՆ կոնգրեսականների կոչը Բայդենին՝ ԼՂ հայերի վերաբերյալ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համատեղ հայտարարություն ե...
ԱԳՆ-ից՝ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հնարավոր պաշտոնական հանդիպման մասին
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածությ...
Այսօր տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում
Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջ...