Առուշ Առուշանյանն ընդունել է Իրանի հյուպատոսին
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Մորթեզա Աբեդի Վարամենին։ Հայտնում են Գորիսի համայնքապետարանից:
Համայնքապետ Առուշանյանը և Մորթեզա Աբեդի Վարամենին մտքեր են փոխանակել համատեղ մշակութային միջոցառումների, մասնավորապես՝ փառատոնների կազմակերպման վերաբերյալ:
Կողմերը կարևորել են նմանատիպ նախաձեռնությունների դերը երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման և փոխադարձ ճանաչողության խորացման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Գորիսի և իրանական քաղաքներից մեկի միջև քույր քաղաքներ դառնալու գաղափարը:
Առուշանյանը և Վարամենին հույս են հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ ընթացակարգերը և պաշտոնապես ամրագրել երկու քաղաքների միջև հաստատված ջերմ հարաբերությունները:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հ...
Ալիևը Իրանի նորընտիր նախագահին հրավիրել է Բաքու. Փեզեշքիանն իր հերթին՝ Ալիևին հրավիրել է Թեհրան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին, շնորհավորել նախագահի պաշտոնում ընտ...
Մոսկվայում դատարանը հեռակա կարգով կալանավորել է Յուլիա Նավալնայային
Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը, ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական տնօրինության պահանջով, Յուլիա Նավալնայային հեռ...
Թրամփը մոտ օրերս կհայտնի, թե ով է փոխնախագահի պաշտոնում իր թեկնածուն
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մոտակա օրերի ընթացքում կհայտնի, թե ով է փոխնախագահի պաշտոնում իր թեկնածուն: Այս մասին ե...