Զելենսկին նշել է այն երկրները, որոնք կարող են միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության կարգավորման միջնորդների դերում կարող են լինել միայն Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և Չինաստանը: Նրա խոսքերը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։


Ինչպես ընդգծել է ուկրաինայի առաջնորդը, միջնորդ կարող են դառնալ միայն լուրջ և ուժեղ դաշնակիցները, իսկ այդպիսիք աշխարհում քիչ են:


«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն նման երկիր է, Չինաստանը և Եվրամիությունը։ Ոչ թե մեկ ինչ-որ երկիր, այլ ամբողջ Եվրամիությունը։ Դա կարող է լինել նման միջնորդական առաքելություն», — ասել է Զելենսկին։


Մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Կիևը մերժում է հրադադարի առաջարկը՝ հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու համար:


Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ստեղծվի հստակ ծրագիր, թե ինչ կլինի երկրի հետ ապագայում: Նախագահն ընդգծել է, որ նման պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել առավելապես միջազգային հարթակում և այն երկրների ներկայությամբ, որոնց առաջնորդներին վստահում են:

Քաղաքականություն