Տարածաշրջանին ռազմական բլոկներ պետք չեն, որոնք հրահրում են նոր սառը պատերազմ․ Չինաստանի ԱԳՆ
Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին ռազմական բլոկներ պետք չեն, երկու երկրների միջեւ փոխգործակցությունը չպետք է վնասի երրորդ կողմերի շահերին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով Ֆիլիպինների եւ Ճապոնիայի պաշտպանական դաշնագիրը:
Ավելի վաղ Ֆիլիպինյան GMA գործակալությունը հայտնել էր, որ Ֆիլիպիններն ու Ճապոնիան պաշտպանական դաշնագիր են ստորագրել, որը թույլ կտա երկրներին զորքեր տեղակայել միմյանց տարածքում՝ համատեղ զորավարժությունների եւ հումանիտար գործողությունների համար:
«Երկրների միջև փոխգործակցությունը և համագործակցությունը չպետք է վնաս հասցնի տարածաշրջանի երկրների միջև փոխըմբռնմանը և վստահությանը, չպետք է ոչնչացնի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, չպետք է ուղղված լինի երրորդ կողմերի դեմ կամ վնասի երրորդ կողմերի շահերին», - ասել է Լին Ցզյանը։
Նա ընդգծել է, որ «Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին ռազմական բլոկներ պետք չեն, առավել եւս՝ փոքր շրջանակներ, որոնք հրահրում են բլոկային առճակատում եւ նոր սառը պատերազմի առաջացում»:
«Ցանկացած գործողություն, որը ոչնչացնում է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, ոչնչացնում է տարածաշրջանում համախմբվածությունն ու համագործակցությունը, կհանգեցնի տարածաշրջանի ժողովուրդների զգուշավորությանն ու համատեղ հակազդեցությանը», - ասել Է դիվանագետը:
Նա հայտարարել է, որ Ճապոնիան պետք է վերաիմաստավորի իր ագրեսիայի պատմությունը և զգույշ գործի ռազմական անվտանգության հարցերում:
Նմանատիպ հոդվածներ
Օրբանն Ադրբեջանից ոչ հրապարակային նամակ է ուղարկել ԵՄ ղեկավարությանը․ հայտնի է բովանդակությունը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հուլիսի սկզբից այսպես կոչված «խաղաղարար առաքելություն» է իրականացնում Կիևում, Մո...
Ինքնակամ շինություններից օրինականացվողների ծավալն էականորեն մեծ է լինելու․ Ավինյան
«Բոլորդ տեղյալ եք, որ տասնամյակներ շարունակ, առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների, կառուցվել ե...
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։ Այս մասին հայտնում են «Ազատության»-ից: Հերթապահող...
ԱՄՆ կոնգրեսականների կոչը Բայդենին՝ ԼՂ հայերի վերաբերյալ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համատեղ հայտարարություն ե...