Մակրոնը վարչապետին խնդրել է հրաժարական չտալ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել վարչապետ Գաբրիել Աթալի հրաժարականը, որը նա ներկայացրել է խորհրդարանաի ստորին պալատի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում նախագահական դաշինքի՝ ձախակողմյան ուժերի կոալիցիային («Նոր Ժողովրդական ճակատ») պարտվելուց հետո։ Այս մասին գրում է Bild-ը:
Մակրոնը խնդրել է կառավարության ղեկավարին ժամանակավորապես մնալ իր պաշտոնում՝ օգնելու արտահերթ ընտրություններից հետո պահպանել կայունությունը: Սպասվում է, որ պետության ղեկավարն այս հարցի լուծումը կթողնի Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերից հետո։ Խաղերը ավարտվեն օգոստոսի 11-ին։
Փորձագետները չեն բացառում, որ մինչ այդ ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատը» կբաժանվի խորհրդարանական մի քանի խմբակցությունների։ Նման բան տեղի էր ունեցել նախորդ ձախակողմյան NUPES կոալիցիայի հետ, որը ստեղծվել է 2022 թվականի մայիսի ընտրությունների համար։ Այս սցենարը Մակրոնին հնարավորություն կտա ստեղծել նոր իշխող կոալիցիա՝ խորհրդարանում մեծամասնությամբ։ Առայժմ երեք խոշորագույն ուժերից ոչ մեկը (ձախերը, իշխանական կենտրոնամետները և աջերը) պատրաստ չէ մյուսի հետ դաշինքի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Նոր Ժողովրդական ճակատ» ձախակողմյան կուսակցությունների կոալիցիան՝ Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ Ֆրանսիայի ԱԺ-ում ստանալով 182 մանդատ։ Երկրորդ տեղը զբաղեցրել Է նախագահ Մակրոնի կոալիցիան՝ ստանալով 168 մանդատ, իսկ երրորդ տեղը՝ Մարին Լը Պենի «Ազգային միավորումը», որը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում ներկայացված կլինի 143 պատգամավորով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գոր...
Այսքանը կասեմ և կլռեմ, որ հանգիստ քնեք. Վալերի Օսիպյանը պատասխանել է Վլադիմիր Գասպարյանին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խիստ անընդունելի է համարում իր նախկին ղեկավար Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հայտարար...
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել բոլոր հայ գերիներին
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձև...
Մետրոպոլիտենի կայարաններում հերթեր են. Գևորգ Ստեփանյան
Մետրոպոլիտենի կայարաններում հերթեր են: «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքում գրել է. «ՔՊ-ի իրա...