Չինաստանն առանցքային տերություն է հակամարտությունում խաղաղության պայմաններ ստեղծելու համար․ Օրբան
Չինաստանը դարձել է առանցքային ուժ, որը կարող է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին X սոցցանցի իր էջում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Չինաստանն առանցքային տերություն է ռուս-ուկրաինական հակամարտությունում խաղաղության պայմաններ ստեղծելու համար», — նշել է նա:
Մինչ այդ հաղորդվում էր, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը անսպասելի էր Չինաստանի համար, սակայն Հունգարիայի կառավարության ղեկավարի այցը մեծ նշանակություն են տալիս Պեկինում:
Հուլիսի լույս 8-ի գիշերը Մոսկվայի ժամանակով Վիկտոր Օրբանը ժամանել է Չինաստան։
Հուլիսի 5-ին Օրբանն այցելել է Ռուսաստան։ Նա իր այցն անվանել է «խաղաղ առաքելության» շարունակություն՝ լուսանկար հրապարակելով Վնուկովո օդանավակայանից։ Եվրամիությունում խիստ քննադատել են Հունգարիային այդ այցի համար, իսկ Գերմանիայում պահանջել են, որպեսզի երկիրը հեռանա ԵՄ Խորհրդի նախագահի պաշտոնից։
Նմանատիպ հոդվածներ
Ինքնակամ շինություններից օրինականացվողների ծավալն էականորեն մեծ է լինելու․ Ավինյան
«Բոլորդ տեղյալ եք, որ տասնամյակներ շարունակ, առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների, կառուցվել ե...
Օրբանն Ադրբեջանից ոչ հրապարակային նամակ է ուղարկել ԵՄ ղեկավարությանը․ հայտնի է բովանդակությունը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հուլիսի սկզբից այսպես կոչված «խաղաղարար առաքելություն» է իրականացնում Կիևում, Մո...
Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
ԱԳՆ-ից՝ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հնարավոր պաշտոնական հանդիպման մասին
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածությ...