Չեխիայի դեսպանը Մեղրիում էր՝ ծանոթանալու Հայաստանի հարավում տիրող իրավիճակին
Այսօր՝ հուլիսի 8-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հյուրընկալել էր Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Մեղրի կատարած այցի համար։
Դեսպանի Մեղրի համայնք կատարած այցի նպատակը ճանաչողական էր և ցանկությունը մեծ էր մոտիկից ծանոթանալու Հայաստանի հարավում տիրող իրավիճակին։
Իր խոսքում Պ.Պիրունչիկը նշեց, որ բազմիցս էր լսել Մեղրիի տարածաշրջանի, մեղրածոր և քաղցրահամ մրգերի, բարենպաստ պայմանների մասին, ինչն էլ նրան ստիպել էր այցելել Մեղրի։
Հանդիպման վերջում Պ. Պիրունչիկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, և երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հանդիպումները լինեն շարունակական։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գոր...
Այսքանը կասեմ և կլռեմ, որ հանգիստ քնեք. Վալերի Օսիպյանը պատասխանել է Վլադիմիր Գասպարյանին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խիստ անընդունելի է համարում իր նախկին ղեկավար Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հայտարար...
Մետրոպոլիտենի կայարաններում հերթեր են. Գևորգ Ստեփանյան
Մետրոպոլիտենի կայարաններում հերթեր են: «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքում գրել է. «ՔՊ-ի իրա...
Որքան է «արժեցել» Ուկրաինային հասցված հարվածը ըստ Forbes-ի
Հուլիսի 8-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարձակման «արժեքը» 200-250 միլիոն դոլար է. այս մասին են վկա...