Այդ համաձայնությունը ձեռք չի բերվի. Սերբական Հանրապետության նախագահ
Սերբական Հանրապետությունը թույլ չի տա Բոսնիա և Հերցեգովինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Շատ պարզ կլինեմ՝ Բոսնիա և Հերցեգովինան չի մտնի ՆԱՏՕ՝ նկատի ունենալով այն ընթացակարգն ու օրենքը, որով Խորհրդարանական վեհաժողովը պետք է որոշումների ընդունման համար նախատեսված մեծամասնության հիման վրա համաձայնության հասնի այդ հարցի շուրջ։ Ուրեմն, այդ համաձայնությունը չի կարող լինել և ձեռք չի բերվի։ Սերբերը երբեք չեն մոռանա անմեղ քաղաքացիական անձանց տառապանքները, ուստի մենք երբեք մեր համաձայնությունը չենք տա, որպեսզի Բոսնիա և Հերցեգովինան մտնի ՆԱՏՕ», - ասել է Սերբական Հանրապետության նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Իրանի նախագահական ընտրություններում հաղթողի անունը
Ռեֆորմիստների թևի թեկնածու, առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշքիանը հաղթանակ է տարել Իրանի նախագահի արտահերթ ըն...
Լուկաշենկոն ծանր հիվանդ է. «Дождь»-ը մանրամասներ է ներկայացրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնազգացողությունը վատացել է վերջերս ՇՀԿ գագաթնաժողովին նրա այցի ժամանակ, հայտ...
Էրդողանը՝ թուրք ֆուտբոլիստի որակազրկման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ազգային թիմի պաշտպան Մերիխ Դեմիրալի որակազրկումը 2024 թվականի Եվրոպա...
Կոչ եմ անում պատերազմի կողմնակից քաղաքական գործիչներին ուշադիր լինել հաջորդ շաբաթ. Սիյարտո
Հունգարիան կշարունակի խաղաղ առաքելությունը՝ ի շահ Ուկրաինայի հակամարտության կարգավորման, և առաջիկա շաբաթ կանցկացնի ևս մի...