Շարունակեք երջանկահիշատակ Էբրահիմ Ռայիսիի քաղաքականությունը. Իրանի հոգևոր առաջնորդ
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խորհուրդ է տվել երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին շարունակել երջանկահիշատակ նախագահ Էբրահիմ Ռայիսիի քաղաքականությունը։
Այդ մասին նշված է Իրանի հոգևոր առաջնորդի շնորհավորական ուղերձում։
«Խորհուրդս է ընտրված նախագահ Փեզեշքիանին՝ ապավինելով Բարձրյալին և շարունակելով երջանկահիշատակ նախագահ Ռայիսիի ուղին, առավելագույն ջանքեր ներդնել՝ երկրի հսկայական ներուժը բացահայտելու համար»,- մասնավորապես, նշված է ուղերձում։
Այաթոլլա Ալի Խամենեին ուղերձում բարձր է գնահատել նաև Իրանի ընտրողների ակտիվ մասնակցությունը նախագահական ընտրություններին։ Նա շնորհակալություն է հայտնել նաև ընտրական գործընթացի կազմակերպիչներին, իրավապահ մարմիններին և լրատվամիջոցներին՝ կատարած աշխատանքի համար։
Նմանատիպ հոդվածներ
Ջալիլին ավելի ընկալելի նախագահի թեկնածու է ՀՀ-Իրան հարաբերությունները սերտացնելու առումով. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ամփոփելով Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները, պետք է նշել, որ երկրորդ փո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շուռնուխցի տիկին Անահիտի տան մոտ ծածանվում է թշնամու դրոշը
«Սրբազան պայքար»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Շուռնուխցի տիկին Անահիտի տան մոտ ծածանվում է թշնամու դրոշը։ Նա 3 տարի...
Բայրամովն ասել է, թե որն է Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը
Բաքվի և Երևանի միջև տևական Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված Ադրբե...
Վիկտոր Օրբանը հայտարարել է նոր «անակնկալ»՝ ուղևորության մասին
Վիկտոր Օրբանը հայտարարել է նոր «անակնկալ»՝ ուղևորության մասին։ Նա չի ասել, թե կոնկրետ ուր է պատրաստվում մեկնել։Այս մասին...