Ջալիլին ավելի ընկալելի նախագահի թեկնածու է ՀՀ-Իրան հարաբերությունները սերտացնելու առումով. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ամփոփելով Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները, պետք է նշել, որ երկրորդ փուլը շատ կանախատեսելի էր։
Այն կկայանա հուլիսի 5-ին, իսկ դրան կմասնակցեն բարեփոխական թևից Մասուդ Փեզեշքիանը և պահպանողական Սայիդ Ջալիլին։
Հայաստանի շահերից գործընթացը դիտարկելիս պետք է նշել անշուշտ, որ հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը չի կարող նկատի չունենալ Իրանի և ոչ մի նախագահ։
Միևնույն ժամանակ, սակայն, Մասուդ Փեզեշքիանի մերձավոր կողմնակիցների շարքում կան պանթյուրքական տրամադրություններ ունեցող անձինք, որոնք, բնականաբար, վերջինիս հնարավոր նախագահության դեպքում ձգտելու են զանազան պաշտոններ զբաղեցնել տարբեր մակարդակներում և առաջ մղել Իրան-Ադրբեջան ու Իրան-Թուրքիա հարաբերությունները։
Ըստ այդմ, Սայիդ Ջալիլին շատ ավելի ընկալելի նախագահի թեկնածու է Հայաստան-Իրան բարեկամական և հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններն էլ ավելի սերտացնելու և խորացնելու առումով»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շուռնուխցի տիկին Անահիտի տան մոտ ծածանվում է թշնամու դրոշը
«Սրբազան պայքար»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Շուռնուխցի տիկին Անահիտի տան մոտ ծածանվում է թշնամու դրոշը։ Նա 3 տարի...
Բայդեն-Թրամփ բանավեճի 12-րդ րոպեին դեմոկրատների շրջանում զանգվածային խուճապ է սկսել. Politico
Բայդեն-Թրամփ բանավեճի 12-րդ րոպեին դեմոկրատների շրջանում զանգվածային խուճապ է սկսել, գրում է Politico-ն:Բայդեն պատասխանո...
Բայդենը խոստովանություն է արել կնոջը՝ Թրամփի հետ բանավեճից հետո
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է իր կնոջը՝ Ջիլին, որ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թր...
Նախագահ Ջո Բայդենը պիտանի չէ երկրի բարձրագույն պաշտոնում վերընտրվելու համար. հարցում
Քաղաքացիների ավելի քան 70%-ը կարծում է, որ նախագահ Ջո Բայդենը պիտանի չէ երկրի բարձրագույն պաշտոնում վերընտրվելու համար,...