Մոսկվան մեկնաբանել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը
Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Պետության իրավասությունն է որոշել դեսպանի թեկնածությունը կոնկրետ երկրում, այս դեպքում մենք խոսում ենք Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխարինելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին»,- ասել է նա։
«Նման հարցերը լուծելու համար ընթացակարգեր են սահմանվել, և դրանք կիրականացվեն»,- հավելել է Գալուզինը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, նա զգալի ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
«Ես երախտապարտ եմ Վաղարշակ Վարնազովիչին՝ ռուս-հայկական հարաբերությունների ողջ համալիրի ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար»,- հավելել է Գալուզինը։
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ մոտ ապագայում կլինի երկրի նոր դեսպանը Ռուսաստանում։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի նոր դեսպան կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Նմանատիպ հոդվածներ
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Պուտինը ասել է, թե ով է խանգարում ռուս-թուրքական հարաբերություններին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքական կամքը նպաստում է ռուս-թո...
Քեյր Սթարմերը պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի 58–րդ վարչապետը
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ սըր Քիր Սթարմերը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետ,...