Դա գնահատում ենք դրական քայլ. Իրանի դեսպան
Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի այն հատվածը, որ անցնում է Հայաստանով, դա շատ լուրջ այլընտրանք է, եւ հնարավորություն է ընձեռում դեպի Սեւ ծով դուրս գալ, որն ավելի կարճ ճանապարհ է համարվում: Այս մասին այսօր Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
«Հայաստանով անցնող հատվածի շինարարական աշխատանքները Հայաստանի հարավում՝ Ագարակ-Քաջարան հատվածում արդեն սկսվել է եւ սա հստակ ծրագիր է, որ պետք է իրականացվի: ՀՀ կառավարությունը բավականին լուրջ բյուջե է հատկացրել հարավային հատվածում այդ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար: Դա գնահատում ենք դրական քայլ:
Արդեն իսկ մեկնարկել են շինարարական աշխատանքները այդ հատվածում, դա առաջին փուլն է: Երկրորդ փուլի մասին շուտով կհայտարարվի, որը Քաջարանի թունելի շինարարությունն է, որի մրցույթի մասին կհայտարարվի: Մոտ ժամանակներս սպասվում է, որ կհայտարարվի նաեւ Քաջարանից հետո մինչեւ Սիսիան ճանապարհի շինարարության մասին: Դա կդյուրացնի մեքենաների ենթեւեկությունը այդ հատվածով»,- ասաց դեսպանը:
Նա ընդգծեց, որ այս ճանապարհները մեկը մյուսի փոխարեն չեն, այլ մեկը մյուսին լրացնող են. «Հայաստանի տարածքով, Վրաստանով դեպի Սեւ ծով ճանապարհը 2 օր նվազեցնում է ճանապարհի տեւողությունը»,- ընդգծեց Մեհդի Սոբհանին:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Մեզ պետք է նոր Սահմանադրություն․ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստ...
Երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, այլ նպատակներ է հետապնդում․ Իրանի դեսպանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Մենք ողջունում ենք այն ջանքերը, որոնք գործադրվում են Հայաստնի ու Ադրբեջանի կողմից խաղաղության հասնելու համար: Մենք դեմ ե...
Փորձ է կատարվում ժողովրդից խլել իր սահմանադրական անքակտելի իրավունքը․ ԱԺ նախագահի ուղերձը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցն...