Երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, այլ նպատակներ է հետապնդում․ Իրանի դեսպանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Մենք ողջունում ենք այն ջանքերը, որոնք գործադրվում են Հայաստնի ու Ադրբեջանի կողմից խաղաղության հասնելու համար: Մենք դեմ ենք պատերազմին եւ կողմ ենք խաղաղությանը: Այս մասին այսօր Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
«Տարածաշրջանում խաղաղությանը որեւէ այլընտրանք գոյություն չունի, պետք է խաղաղություն հաստատվի տարածաշրջանում: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մենք ողջունում ենք ու աջակցում ենք այդ երկխոսությանը, որը տեղի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու համար»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ ԱՄՆ-ն ակտիվացրել է իր ջանքերը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, դեսպանն ասաց. «Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, մենք համարում ենք, որ երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում: Նրանք փոխանակ հենվեն տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության, անվտանգության եւ հանգիստ ապրելու վրա, նրանք այլ նպատակներ են հետապնդում:
Եթե նրանք ցանկանում են շրջանցել եւ դուրս թողնել այս բանակցություններից որոշ երկրների, դա նշանակում է, որ նրանց ցանկությունն ինքնատիպ չէ: Մենք ցանկանում ենք, որ համապարփակ խաղաղություն տիրի: ԱՄՆ-ն իր նպատակներին հասնելու համար իր գործիքակազմն է օգտագործում»:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Մեզ պետք է նոր Սահմանադրություն․ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով:Ուղերձում ասվում է.«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստան...
Փորձ է կատարվում ժողովրդից խլել իր սահմանադրական անքակտելի իրավունքը․ ԱԺ նախագահի ուղերձը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասված է․«Սիրելի՛ հայրենակիցնե...
Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ․ նախագահն ուղերձ է հղել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս...