Արծիվ և աքաղաղ պատկերելու համար Ֆրանսիային ու Գերմանիային բան ասող չկա.Էրդողանը քննադատել է ՈՒԵՖԱ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ՈւԵՖԱ-կողմից Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի որակազրկման մասին։
«Որևէ մեկն ասում է, որ գերմանացիների մարզաշապիկների վրա արծիվ կա: Ինչ-որ մեկն ասում է, որ ֆրանսիացիների շապիկին աքաղաղ կա, հարցրեք, թե ինչու է այդպես: Հուսով եմ՝ շաբաթ օրը բոլոր հարցերը կլուծվեն։ Եթե ոչ մի առտառոց բան տեղի չունենա մենք ներկա կգտվենք հանդիպմանը»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Sabah-ը:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Եվրո-2024-ի 1/8-րդ եզրափակիչի Ավստրիայի դեմ խաղում(1:2): Գոլը տոնելիս թուրք ֆուտբոլիստը օգտագործել է թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլերի» ժեստը։
Նմանատիպ հոդվածներ
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Պուտինը ասել է, թե ով է խանգարում ռուս-թուրքական հարաբերություններին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքական կամքը նպաստում է ռուս-թո...
Քեյր Սթարմերը պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի 58–րդ վարչապետը
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ սըր Քիր Սթարմերը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետ,...