ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է, թե որքան գումար կտրամադրի կառավարությունը հեղեղներից տուժածներին
ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25–26–ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած 4 ընտանիքի, մասնավորապես` զոհված 4 զինծառայողների ընտանիքների, կտրամադրվի 1– միլիոնական դրամ աջակցություն։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ հեղեղների հետևանքով ընդհանուր առմամբ 250 ընտանիքների 854 անդամներ բախվել են տարաբնույթ սոցիալական խնդիրների հետ։
«Առաջնահերթության կարգով ՀՀ պետական բյուջեից վերաբաշխման ենթակա է 4 զոհված անձանց ընտանիքներին վճարման համար նախատեսված 4 մլն դրամը, իսկ մնացած գումարը ենթակա է հստակեցման՝ հիմք ընդունելով մարզպետարաններ ներկայացված դիմումները և ընտանիքի անդամների թվի վերաբերյալ տեղեկատվությունը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Տուժած մյուս ընտանիքներին, մասնավորապես Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր անդամի հաշվարկով կտրամադրվի 60 000 դրամ։
Բացի այդ, Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով կտարամադրվի 40 000 դրամ։
Նշվում է, որ աջակցության գումարները կվճարվեն նաև դոնոր կազմակերպությունների կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը շուտով նոր դեսպան կունենա Ռուսաստանում. Ալեն Սիմոնյան
Հայաստանը շուտով նոր դեսպան կունենա Ռուսաստանի Դաշնությունում, այս մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:«Հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոյեմբերի 9-ի գիշերը եղել է հեղաշրջման պլան, որը ձախողվել է. Մարուքյանը մանրամասներ է պատմել
Նոյեմբերի 9-ի գիշերը եղել է հեղաշրջման պլան, որը ձախողվել է: Այս մասին իր հրաարակած տեսանյութում ասել է Լուսավոր Հայաստա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատվածը. Փաշինյանը կադրեր է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված, հանդիպել սահմանապահների հետ։Վարչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չի քննարկվել, չի քննարկվում և չի էլ քննարկվելու». Սիմոնյանն արձագանքել է Արթուր Խաչատրյանի ելույթին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ արտահերթ նիստում արձագանքել է Արթուր Խաչատրյանի ելույթին՝ ասելով, թե նրա բարձրացրած հարցերը...