ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոյեմբերի 9-ի գիշերը եղել է հեղաշրջման պլան, որը ձախողվել է. Մարուքյանը մանրամասներ է պատմել
Նոյեմբերի 9-ի գիշերը եղել է հեղաշրջման պլան, որը ձախողվել է: Այս մասին իր հրաարակած տեսանյութում ասել է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Այսօր էլ այդ քրեական գործերը ընթացքի մեջ են, բայց էդ գործերը չեմ կարծում` քննում են այն տրամաբանությամբ, որ հեղաշրջման պլանը ձախողվեց, քննում են, որ հարձակում է տեղի ունեցել ԱԺ նախագահի նկատմամբ: Բայց եթե դիտարկենք, թե ինչ է տեղի ունեցել, կառավարության շենքի գրավում, ԱԺ շենքի գրավում, կլառավարական ամառանոցների գրավում, օդանավակայանի ճանապարհի եւ նաեւ, եթե չեմ սխալվում, ինքնաթիռ են ներխուժել ինչ-որ մարդիկ: Այսինքն այս քրեական գործերը մանրամասն ուսումնասիրման կարիք ունեն»,- պատմեց նա:
Մարուքյանը պատմում է, որ պարզ չէ, թե ոնց են բացվել ԱԺ դարպասները, ոնց են կարողացել ներխուժել կառավարություն, միակ տարածքը, որը պահպանվել է այդ օրը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների տարածքն է եղել, որը տեղի չի ունեցել, քանի որ իրենք արդեն տարածքում էին:
«Բայց էականն այն է, որ բազմաթիվ խմբեր են գալիս խմբակցություն, որոնց հետ ես հանդիպում եմ, որոնց հետ խոսակցությունը լինում է այն մասին, որ պետք է այդ ժողովրդին դուրս բերել խորհրդարանի շենքից, պետք է դադարեցնել պետական շենքերի գրավումը, որից հետո ես հետամուտ եմ լիելու այն կոչին, որ ԱԺ պատգամավորներ, այդ թվում «Իմ քայլ»-ի պատգամավորները գան խորհրդարան եւ մենք կարողանանք նիստ գումարել, հասկանանք` ինչ ենք անում: Օրինակ Անդրիաս Ղուկասյանը առաջարկում է, որ ԼՂ ճանաչման փաստաթուղթ ընդունի խոչհրդարանը, լինում են այլ պահանջներ, որ վարչապետը պետք է հրաժարական տա, նոր կառավարություն ձեւավորվի, որը ես ասում եմ, եթե հավաքվենք, կքննարկենք: Բայց իմ պահանջը լինում է, որ խորհրադրանաի շենքը պետք է ազատվի, որը ստացվում է առավոտյան ժամը 05:00-ին: Բնականաբար իշխանական ոչ մի պատգամավոր չի ներկայանում ԱԺ, Արարատ Միրզոյանի դեպքից հետո, քանի որ անվտանգությունը չէին կարողանում ապահովել»,- ասաց նա:
Մարուքյանը պատմում է, որ ադ օրը իրեն է զանգահարել նաեւ գլխավոր դատախազը` տեղեկանալու, թե ինչ իրավիճակ է եւ ինչպես է պատկերացնում իրավիճակը, ինչին Մարուքյանը պատասխանել է, որ իրենք կանգնած են պետականության պահպանման ակունքներում եւ թույլ չեն տա, որ նման բան տեղի ունենա:
«Այդ պահին նաեւ մարզպետարանի շենքեր են գրավվել, որը ես չգիտեմ, թե անցնում է քրեական գործերով, թե` ոչ, բայց այն որ պետական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել, որը կասեցվել է, չգիտեմ բախտի բերմամբ, թե ինչ, բայց մենք մեր գործը արել ենք»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատվածը. Փաշինյանը կադրեր է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված, հանդիպել սահմանապահների հետ։Վարչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը շուտով նոր դեսպան կունենա Ռուսաստանում. Ալեն Սիմոնյան
Հայաստանը շուտով նոր դեսպան կունենա Ռուսաստանի Դաշնությունում, այս մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:«Հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չի քննարկվել, չի քննարկվում և չի էլ քննարկվելու». Սիմոնյանն արձագանքել է Արթուր Խաչատրյանի ելույթին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ արտահերթ նիստում արձագանքել է Արթուր Խաչատրյանի ելույթին՝ ասելով, թե նրա բարձրացրած հարցերը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե գաղտնի չլիներ, հիմա կասեիք՝ քանի քկմ եք տվել թուրքին». բանավեճ՝ ԱԺ-ում
Ես երեկ Կադաստրի կոմիտեի ղեկավարին խդնրել էի կոնկրետ ասել, թե կադաստրային սխալի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքից ամրապն...