ՌԴ–ն դադարեցնում է մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատանքներին
Այսօր Պետդուման և Դաշնության խորհուրդը համատեղ հայտարարություն են ընդունել՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Ռուսաստանի Դաշնային ժողովի պատվիրակության մասնակցությունը կասեցնելու, ինչպես նաև կազմակերպության բյուջե մուծումների վճարումները դադարեցնելու վերաբերյալ:
Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է միջազգային հարցերի հանձնաժողովին «անհապաղ» հեռագիր ուղարկել ԵԱՀԿ ԽՎ նիստին, որը տեղի է ունենում այս օրերին Ռումինիայում։ Հանդիպմանը մասնակցելու համար Ռուսաստանի պատվիրակության անդամներին վիզա տրամադրելուց Ռումինիայի «ցուցադրական» մերժումը ռուս խորհրդարանականները «վերջին կետ» են անվանել ստեղծված իրավիճակում։
Ռումինիայի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ ասվում է, որ «Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամներից ոչ մեկին վիզա չեն տրամադրի կամ թույլ չեն տա մուտք գործել երկիր՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ»:
Նմանատիպ հոդվածներ
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
Չինաստանը և Ադրբեջանը համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերության մասին
Չինաստանը և Ադրբեջանը Աստանայում համատեղ հռչակագիր են ընդունել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին։ Ա...
Էրդողանը չի կարող միջնորդ հանդիսանալ Ուկրաինայի հետ բանակցություններում. Պեսկով
Ուկրաինայի թեման քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, սակայ...