Էրդողանը չի կարող միջնորդ հանդիսանալ Ուկրաինայի հետ բանակցություններում. Պեսկով
Ուկրաինայի թեման քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, սակայն թուրք առաջնորդը չի կարող միջնորդ դառնալ բանակցություններում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
РИА Новости–ի փոխանցմամբ՝ Պուտինն ու Էրդողանը չորեքշաբթի բանակցություններ են վարել Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։
«Ոչ, դա հնարավոր չէ», - ասել է Պեսկովը, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Էրդողանը միջնորդ դառնա Ուկրաինայի հարցով բանակցություններում։
Կրեմլի ներկայացուցիչը հաստատել է, որ Աստանայում երկու առաջնորդների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի թեման։
«Քննարկվել է, այո»,- պատասխանեց նա։
Նմանատիպ հոդվածներ
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
Չինաստանը և Ադրբեջանը համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերության մասին
Չինաստանը և Ադրբեջանը Աստանայում համատեղ հռչակագիր են ընդունել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին։ Ա...
Ինչ են քննարկել Էրդողանն ու Պուտինը Աստանայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի Աստանա քաղաքում հանդիպման ընթացքում քննա...