Չինաստանը և Ադրբեջանը համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերության մասին
Չինաստանը և Ադրբեջանը Աստանայում համատեղ հռչակագիր են ընդունել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Փաստաթղթի տեքստի համաձայն՝ չինական կողմը «խստորեն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին և հակաարդյունավետ է համարում աշխարհաքաղաքական ինտրիգները, որոնք ուղղված են առճակատման պահպանմանը»։
Պեկինը և Բաքուն պատրաստակամություն են հայտնել խորացնել գործնական համագործակցությունը «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում։ Չինաստանը նաև պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն մասնակցել Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի («Միջին միջանցք») կառուցմանը։
Նմանատիպ հոդվածներ
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
Էրդողանը չի կարող միջնորդ հանդիսանալ Ուկրաինայի հետ բանակցություններում. Պեսկով
Ուկրաինայի թեման քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, սակայ...
Ինչ են քննարկել Էրդողանն ու Պուտինը Աստանայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի Աստանա քաղաքում հանդիպման ընթացքում քննա...