ՆԱՏՕ-ի երկրները 2025 թվականին Կիևին կհատկացնեն ավելի քան 40 միլիարդ դոլարի ռազմական օգնություն. Reuters
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են 2025 թվականին Ուկրաինային հատկացնել 40 միլիարդ եվրո (43 միլիարդ դոլար) ռազմական օգնություն: Ինչպես հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով երկու անանուն արեւմտաեվրոպական դիվանագետների, նման որոշումը նախատեսվում է հաստատել հուլիսի 9-11-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ կոչ էր արել դաշինքի անդամ երկրներին բազմամյա պարտավորություն ստանձնել՝ տարեկան 40 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային օգնելու համար, սակայն, ինչպես գրում է Reuters-ը, այս առաջարկը աջակցություն չի գտել։ Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են վերանայել դաշնակիցների ներդրումները դաշինքի ապագա գագաթնաժողովներում:
Գործակալության աղբյուրի համաձայն՝ դաշինքի երկրները որոշել են հաջորդ տարվա ընթացքում պատրաստել երկու զեկույց, որտեղ նշված կլինի, թե կոնկրետ ինչ է մատակարարում յուրաքանչյուր երկիր Ուկրաինային։ Նախատեսվում է, որ նման միջոցառումը կնպաստի երկրների միջեւ բեռի առավել թափանցիկ բաշխմանը։
Հաջորդ տարի Ուկրաինային 40 միլիարդ եվրո տրամադրելու պարտավորությունը Ուկրաինային ուղղված միջոցառումների ավելի լայն փաթեթի մի մասն է, որի շուրջ ՆԱՏՕ-ի առաջնորդները կպայմանավորվեն Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում, ընդգծում է Reuters-ը։
Նմանատիպ հոդվածներ
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
Չինաստանը և Ադրբեջանը համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերության մասին
Չինաստանը և Ադրբեջանը Աստանայում համատեղ հռչակագիր են ընդունել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին։ Ա...
Էրդողանը չի կարող միջնորդ հանդիսանալ Ուկրաինայի հետ բանակցություններում. Պեսկով
Ուկրաինայի թեման քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, սակայ...