Անձնագրային բաժիններում նոր քաոս է սկսվել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ նորից լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված, մասնավորաբար Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներում համապատասխան «սարքերը» չէին աշխատում, և մարդիկ ստիպված կա՛մ ժամերով հերթ էին կանգնում այլ բաժիններում, կա՛մ փորձում էին մարզերում «բախտը փորձել», կա՛մ տառապում էին ՕՎԻՐ-ում: Որոշ ժամանակ անց խնդիրը, կարծես, լուծվեց, թեպետ ժամանակ առ ժամանակ «սարքի» չաշխատելու հետ կապված ահազանգեր ստանում էինք որոշ բաժինների հետ կապված: Եվ ահա, ՆԳՆ-ում որոշել են նոր անակնկալ մատուցել մեր քաղաքացիներին:
Մեր տեղեկություններով, նույնականացման քարտերի առցանց հերթագրման համակարգը վերացվել է: Պատճառը, ըստ թերթի աղբյուրի, այն է, թե իբր նույնականացման քարտերի պահանջարկը նվազել է, և առցանց հերթագրումը դառնում է ավելորդ: Մենք փորձեցինք ուսումնասիրել, թե այս «բարեփոխումից» հետո ինչ վիճակ է Երևանի անձնագրային բաժիններում: 4-5 բաժնում մեր շրջայցը ցույց տվեց, որ հոնքը շինելու փոխարեն աչքն էլ են հանել: Դե, ինչպես միշտ: Նշենք, որ բաժիններում համոզվեցինք, որ իսկապես նույնականացման քարտերի հերթագրումը վերացել է, մարդիկ ուղղակի տեղում հերթ են կանգնում և դիմում: Թե ինչ խայտառակ հերթեր էին գոյացել, բառերով ուղղակի նկարագրելու չէ:
Ինչ վերաբերում է քաղաքացիների արձագանքին, որոնք դժգոհում էին ժամերով հերթ կանգնելուց, թերթային չէ: Ի դեպ, մի առանձնահատուկ թեմա էլ Անձնագրային և վիզաների վարչությունում և նաև բաժիններում անձնագրերն ու նույնականացման քարտերը բաժինների պետերից ստանալու հերթերն են: Մի խոսքով, «հին-բարի հերթերը» նորից վերադարձել են այս ոլորտ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գոր...
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել բոլոր հայ գերիներին
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձև...
Եթե լրանում է անձնագրի ժամկետը, այն չի երկարաձգվում ոչ մի դեպքում
«Միգրացիա և քաղաքացիություն իրավաբանական գրասենյակի» տնօրեն Մնացական Բիչախչյանն իրազեկում է․ «Թեև վաղուց կատարվել են օրե...
ՌԴ կողմի նախաձեռնությամբ Արցախից տեղահանված 60 երեխա կմեկնի «Ինտերդոմ» ամառային ճամբար
Ռուսական կողմի նախաձեռնությամբ, Ռուսաստանի Դաշնության Լուսավորության նախարարության, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրա...