ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրիայում զինյալները հարձակվել են թուրքական զորքերի վրա
Սիրիայում զինյալները հարձակվել են թուրքական զորքերի վրա Թուրքիայում միգրանտների ջարդերից հետո։ Այս մասին գրում է Readovka-ն։
Նշվում է, որ Անկարան փակել է բոլոր սահմանային անցակետերը և սահմանափակել հաղորդակցությունը տարածաշրջանում։
Մասնավորապես նշվում է, որ Սիրիայի հյուսիսում տեղի զինյալները հարձակվել են սահմանային շրջանը գրաված թուրքական զորքերի վրա, ինչպես նաև կրակել են հարևան երկրի համարանիշներով մի քանի մեքենաների և բեռնատարների վրա։
Բացի այդ, սիրիացիները զանգվածաբար այրում են թուրքական դրոշները։
Իր հերթին, Անկարան փակել է Սիրիայի հյուսիսում գտնվող բոլոր անցակետերը և լրացուցիչ զորքեր ուղարկել այնտեղ, ինչպես նաև անջատել է բջջային կապն ու ինտերնետը ապստամբող շրջաններում։
Հաղորդվում է, որ սիրիական Աֆրինում զինյալները հարձակվել են թուրքական բանակի անցակետի վրա, և մի քանի զրահամեքենա գրավվել է։ «Սիրիական զինված ընդդիմության» խմբավորումների և նրանց կերակրող Էրդողանի միջև տարաձայնությունների պատճառ են դարձել նախօրեին թուրքական Կայսերիում տեղի ունեցած միգրանտների ջարդերը։ Տեղի բնակիչները վստահ էին, որ 6 տարեկան աղջկա բռնաբարության մեղավորը սիրիացի փախստականներն են։