Սա, թերևս, ամենակարևոր արձանագրումն է, որ կարող ենք անել․ Փաշինյան
Ընտրությունների արդյունքներ կեղծել արտահայտությունն արդեն պատմական ժանրի է վերագրված Հայաստանում։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ժամանակին Հայաստանում տեղեր կային, որտեղ հավաք անելն այդքան էլ հեշտ չէր։
«Խոսքի ու մամուլի ազատության բռնաճնշումներ. կարծում եմ՝ սա նույնպես մի թեմա է, որն արդեն անցյալում է Հայաստանում»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ ժողովրդավարությունը Հայաստանի կառավարության համար հանգամանքների բերում չէ, այլ՝ ռազմավարություն։
«Եվ կառավարությունը շարունակելու է այս ռազմավարական հետագիծը։ Մի բան հստակ է՝ Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, ու միջազգային հանրությունը Հայաստանն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս, սա, թերևս, ամենակարևոր արձանագրումն է, որ կարող ենք անել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արցախի նախագահի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում․ Sputnik
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներո...
«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան»․ Freedom House-ի զեկույցը
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է փաստահավաք զեկույց՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հա...
ՆԳՆ-ն՝ «Փաշինյանի ավտոշարասյունը սարսափելի բարձր արագությամբ վրաերթի էր ենթարկում քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց» հրապարակման մասին
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել․ «Պարզաբանում․ Մանթաշյան-Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջա...