Գործողությունները դիտարկվում և վերլուծվում են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ անդամները ՆԱՏՕ-ի գործողությունների պատճառով չեն դիտարկում ռազմական բաղադրիչի ուժեղացման հարցը, ընդ որում՝ դրանք դիտարկվում են։ Այս մասին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը բելառուսական «БелТА» գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն իր առջև նպատակ չի դնում հակակշիռ դառնալ ՆԱՏՕ-ին կամ որևէ երկրի: Նրա ուշադրության կենտրոնում է մնում Արևելաեվրոպական տարածաշրջանում տիրող իրավիճակը։
«Սկզբունքորեն, և կազմակերպությունը, և նրա անդամները հանդես են գալիս բլոկային մտածելակերպից հրաժարվելու օգտին, որը նվազեցնում է համագործակցության հնարավորությունները և, հաճախ, էապես սահմանափակում է նման միավորումների մասնակիցների ազգային ինքնիշխանությունը։ Ընդ որում, բնականաբար, ՆԱՏՕ- ի գործողությունները դիտարկվում եւ վերլուծվում են», - ասել է Տասմագամբետովը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պատմել է, որ փորձագետների եւ անդամ պետությունների ղեկավարության ներկայացուցիչների նիստերի ընթացքում մանրամասն քննարկվում են այն բոլոր գործոնները, որոնք ազդում են կազմակերպության պատասխանատվության գոտում իրադրության վրա, որը հնարավորություն ունի օպերատիվ կերպով ընդունել եւ իրագործել բոլոր անհրաժեշտ որոշումները՝ հաշվի առնելով նրա բոլոր անդամների շահերը:
ՀԱՊԿ-ի ռազմավարական նպատակը Հավաքական անվտանգության ապահովումն է ջանքերի եւ ռեսուրսների համախմբման միջոցով՝ ռազմավարական գործընկերության եւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի ու սկզբունքների հիման վրա, հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արցախի նախագահի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում․ Sputnik
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներո...
«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան»․ Freedom House-ի զեկույցը
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է փաստահավաք զեկույց՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հա...
ՆԳՆ-ն՝ «Փաշինյանի ավտոշարասյունը սարսափելի բարձր արագությամբ վրաերթի էր ենթարկում քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց» հրապարակման մասին
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել․ «Պարզաբանում․ Մանթաշյան-Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջա...