Եթե էդ ընթացքով գնանք, իր դանդաղ մահով կմահանա․ Ավինյան
Որքան ես հիշում եմ՝ նախագծով մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության համար ընդամենը 4 տարի էր նախատեսվում, քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ինձ համար տարակուսելի են փորձաքննությունների էսքան երկար տևող պրոցեսները։ Շինարարության համար նախատեսված ժամկետը 4 տարի է՝ ըստ նախագծի։ Ենթադրվում է, որ շինարարության մեկնարկից հետո 4 տարում պետք է այն ավարտվի։ Եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք, որովհետև ինչքան վատատեսական սցենարներ քննարկենք, այդ տրամաբանությունն էլ կունենանք իրական կյանքում։ Մենք ունենք տրված խոստում՝ մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման, այդ կայարանը կառուցվելու է։ Երբ որ պետք է ես միջամտեմ, խնդրում եմ, ինձ պարբերաբար տեղյակ պահեք, որովհետև սա չի կարելի բյուրոկրատական ընթացքին թողնել, որովհետև եթե էդ ընթացքով գնանք, իր դանդաղ մահով կմահանա»,-ասաց Տիգրան Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արցախի նախագահի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում․ Sputnik
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներո...
«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան»․ Freedom House-ի զեկույցը
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է փաստահավաք զեկույց՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հա...
ՆԳՆ-ն՝ «Փաշինյանի ավտոշարասյունը սարսափելի բարձր արագությամբ վրաերթի էր ենթարկում քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց» հրապարակման մասին
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել․ «Պարզաբանում․ Մանթաշյան-Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջա...