Զելենսկին ասել է, թե երբ մանրամասն կներկայացնի «խաղաղության ծրագիրը»
Ուկրաինան մինչև տարեվերջ կներկայացնի իր մանրամասն «խաղաղության ծրագիրը»: Այս մասին հայտարարել է Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։
Նախագահը որպես առաջնահերթ ոլորտներ նշել է էներգետիկան, պարենային անվտանգությունը և ռազմագերիների փոխանակումը։ Սրանք այն կետերն են, որոնք, ըստ ուկրաինացի առաջնորդի, քննարկվել են Շվեյցարիայի ֆորումում, և պլանը կենտրոնանալու է դրանց վրա։
Հինգշաբթի օրը՝ հունիսի 27-ին, Զելենսկին ասել է, որ ցանկանում է բանակցությունների մեջ մտնել՝ մոտ ապագայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Նա նաև պարզաբանել է, որ Կիևը չի ցանկանում երկարացնել Ռուսաստանի հետ հակամարտությունը մարտի դաշտում մեծ թվով վիրավորների և սպանվածների պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան չի ցանկանում, որ հակամարտությունը ձգձգվի. Զելենսկի
Ուկրաինան չի ցանկանում, որ հակամարտությունը ձգձգվի, քանի որ մարտի դաշտում ունի բազմաթիվ վիրավորներ ու սպանվածներ։ Այս մա...
Իսրայելցի զինվորականները Գազայի շրջաններից մեկում անսպասելի գործողություն են սկսել
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Գազա քաղաքի Շեջայա շրջանի բնակչությանը պահանջել է շտապ լքել այն և անցնել անվտանգ գոտ...
ՌԴ-ում Հայաստանի դեսպանն այցելել է Բելգորոդ և ցավակցել քանդված տան բնակիչներին
ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդ, որտեղ ուկրաինական զորքերի հրթիռից...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ուկրաինական հարվածների հետևանքով ոչնչացվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ռադիացիոն հսկողության կետը
Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով ոչնչացվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ռադիացիոն հսկողության կետը։ Տեղեկությունը հրա...