Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձև

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձև
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Քրիս Սմիթը երկկուսակցական բանաձև են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանին՝ Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու…

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Քրիս Սմիթը երկկուսակցական բանաձև են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանին՝ Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու համար:


«Նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը հանգեցրեց հայ համայնքի ոչնչացմանը, որը դարեր շարունակ այդ տարածաշրջանն իր տունն էր համարում: Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են էթնիկ զտման բոլոր սահմանումներին և պետք է դատապարտվեն որպես այդպիսին։ Մեր բանաձևը սահմանում է հայ ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների հստակ ցանկը և նախանշում է այն կարևոր քայլերը, որոնք ԱՄՆ-ն պետք է ձեռնարկի՝ արդարության ապահովման ու այդ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար»- նշել է Էշուն:


Կոնգրեսական Սմիթն էլ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները չեն չեզոքացնում նրանց՝ իրենց հայրենիքում խաղաղ և ազատ ապրելու իրավունքը։


«Մեր երկկուսակցական օրինագիծը Բայդենի վարչակազմին կոչ է անում վճռականորեն աջակցել հայերի իրավունքներին Ադրբեջանի կառավարության շարունակական հանցագործությունների դեմ՝ նրա անողոք բռնապետ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ»,- նշել է Սմիթը։


Նմանատիպ հոդվածներ

Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին

Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...

Ես ԱՄՆ առաջին նախագահն եմ հարյուրամյակի ընթացքում, երբ ամերիկացի զինվորները չեն զոհվում երկրի սահմաններից դուրս. Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ բանավեճի ժամանակ կեղծ հայտարարություն է արել՝ իրեն անվանելո...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250