Ես ԱՄՆ առաջին նախագահն եմ հարյուրամյակի ընթացքում, երբ ամերիկացի զինվորները չեն զոհվում երկրի սահմաններից դուրս. Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ բանավեճի ժամանակ կեղծ հայտարարություն է արել՝ իրեն անվանելով ԱՄՆ նախագահ, որի ժամանակ ամերիկյան զորքերը չեն զոհվում իրենց երկրի սահմաններից դուրս:
«Ճշմարտությունն այն է, որ ես մեկ հարյուրամյակի ընթացքում միակ նախագահն եմ, որի օրոք այս տասնամյակում ԱՄՆ զինծառայողները չեն զոհվում աշխարհում ոչ մի տեղ», - ասել է նա CNN հեռուստաալիքի ստուդիայում կայացած բանավեճի ժամանակ:
Իրականում, Բայդենի նախագահության ընթացքում ամերիկացի զինծառայողները զոհվել են ինչպես Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման ժամանակ, այնպես էլ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաների վրա հարձակումների հետևանքով:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջա...
Էլոն Մասկը նշել է նախընտրական բանավեճերի հաղթողին
Ինտերնետային մեմերը հաղթել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենի միջև կայացած նախագահական բան...
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձև
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Քրիս Սմիթը երկկուսակցական բանաձև են ներկայացրել, որը դատապար...