Խոշոր վթար՝ Երևանում․ Մեքենան բախվել է էլեկտրասյանն ու տրակտորին. կա 7 վիրավոր
Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաներում Ֆուչիկի փողոցում, «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արամայիս Ազատյանը իր վարած «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա կայանված տրակտորին և մասամբ հայտնվել մայթին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Երևանի բնակիչ 24-ամյա Միքայել Մանասյանի կողմից վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ ստեղծելը, իսկ բախման հետևանքով էլեկտրասյան վրա տեղադրված լուսատուն պոկվել և ընկել կայանված «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Լրատվականի տեղեկություններով՝ «Porsche Cayenne»-ի և «Nissan»-ի վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Porsche Cayenne»-ի վարորդը եղել է ոչ սթափ։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող է հանկարծամահ եղել․ ՔԿ
2024թ. հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել՝ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Մանրամասներ` այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազի դեպքից
Այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի նոր ձեռք բերած զենքը «Բերետտա APX» տիպի 9X19 մմ տրամաչափի ատր...
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի հարավում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Հանրապետական...
ՌԴ-ում գնացքի վթարից հետո անհետ կորած անչափահասին գտել են վագոնի տակ․ նա մաhացած է եղել
ՌԴ Կոմիում գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով վթարից հետո անհետ կորած համարվող 16-ամյա Արինային մահացած են գտելԱղջկա...