Խոշոր ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին, կան տուժածներ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ այսօր, ժամը 06։57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Գ․ Ա․) և «Nissan» (վարորդ՝ Վ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները Վ. Մ․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Վ. Մ․-ն և Գ. Ա․-ն հոսպիտալացվել են։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները նաև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։


Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող է հանկարծամահ եղել․ ՔԿ
2024թ. հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել՝ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Մանրամասներ` այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազի դեպքից
Այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի նոր ձեռք բերած զենքը «Բերետտա APX» տիպի 9X19 մմ տրամաչափի ատր...
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի հարավում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Հանրապետական...
ՌԴ-ում գնացքի վթարից հետո անհետ կորած անչափահասին գտել են վագոնի տակ․ նա մաhացած է եղել
ՌԴ Կոմիում գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով վթարից հետո անհետ կորած համարվող 16-ամյա Արինային մահացած են գտելԱղջկա...