Գերմանիայում ՔՊ-ական պատգամավորները նախաճաշի ընթացքում քննարկել են «խաղաղության պայմանագրի» հարցը
«Հունիսի 27-ին Բեռլինում աշխատանքային նախաճաշի շուրջ քննարկում ունեցանք ԳԴՀ Բունդեսթագի Ազատ Դեմոկրատներ խմբակցության պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանի, ինչպես նաև ֆորումի այլ անդամների հետ»։ Ֆեյսբուքյան էջում հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Հանդիպմանը ներկա էին Սոցիալ-Դեմոկրատական խմբակցությունից Յոհաննես Շրափսը, Կարամբա Դիաբին, Քրիստոնեա-Դեմոկրատական խմբակցությունից Կնուտ Աբրահամը, Կանաչների խմբակցությունից Տաբեա Ռոյսները և այլք:
Քննարկեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հանդիպման առանցքում էին ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Քննարկվեցին Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի և դիմակայունության ամրապնդման հարցերը»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «ԼԳԲՏ քարոզչության» դեմ նախագծերի փաթեթը
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «ԼԳԲՏ քարոզչության» դեմ նախագծերի փաթեթը։ Այս մասին հայտնում է RTVI-ը։...
Ոստիկանական հատուկ գործողություններից տուժած Եսայի Քարամյանն այսօր հարցաքննվել է
Փաստաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ոստիկանական հատուկ գործողություններից տուժած Եսայի Քարամյանն այ...