Մեսսին վնասվածք է ստացել Ամերիկայի Գավաթի խաղում
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին վնասվածք է ստացել Ամերիկայի Գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Չիլիի դեմ խաղում:
Մեսսին վնասվածք է ստացել Չիլիի հավաքականի կիսապաշտպան Գաբրիել Սուասոյի հետ բախման հետևանքով: Այս դրվագից անմիջապես հետո նա վերադարձել է խաղադաշտ:
«Խաղի սկզբում ես որոշակի անհարմարություն զգացի աջ ծնկատակի ջիլում», - Մեսսիի խոսքերն է մեջբերում The Athletic-ը: - Այն ձգված էր, այնքան հանգիստ չէր, որքան պետք է լիներ։ Բայց ես կարողացա ավարտել այդ հանդիպումը։ Տեսնենք, թե դրանից ինչ դուրս կգա»։
Արգենտինայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Չիլիի ընտրանուն: Գոլը 88-րդ րոպեին խփել է արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Մեսսին խաղադաշտում անցկացրել է 90 րոպե։
Արգենտինայի հավաքականը երկու հաղթանակ տարավ մրցաշարում և ապահովեց իր տեղը քառորդ եզրափակչում: Աշխարհի չեմպիոնները գլխավորում են A խումբը: Երկրորդ տեղում Կանադան է, որը 1: 0 հաշվով հաղթել է Պերուին: Պերուն ու Չիլին ունեն մեկական միավոր։ Ամերիկայի գավաթի խաղարկությունում քառորդ եզրափակիչ դուրս կգան խմբի լավագույն երկու թմերը:
Արգենտինացիները վաստակել են 6 միավոր եւ A խմբում զբաղեցնում են առաջին տեղը. չիլիացիները վերջին տեղում են՝ մեկ միավորով:
Նմանատիպ հոդվածներ
Մբապեն վիրավորել է Լևանդովսկուն անվանելով` «շան որդի»
Մբապեն վիրավորել է Լևանդովսկուն՝ Եվրո-2016-ի խաղի ժամանակ քթին հարվածելու համարՄիջադեպը տեղի է ունեցել Ֆուտբոլի Եվրոպայի...
ՖԻՖԱ-ն ցանկանում է 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչն անցկացնել Ռեալի մարզադաշտում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ցանկանում է 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչն անցկացնել Մադրիդի «Սանտյագ...
«Բարսելոնայի» 16-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվեց «Բայեր»
Իտալիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի 16-ամյա կենտրոնական պաշտպան Անդրեա Նատալին «Բարսելոնայից» տեղափոխվել է Գերմանի...
Ռոնալդուն Եվրո-2024-ի անսովոր ռեկորդ է սահմանել
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2024 թվականի Եվրոպայի առաջնության ռեկորդ է սահմանել «խաղից դուրս...